կարևոր
1594 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 23:08

«Հայաստան» դաշինք-Սփյուռք հեռավար քննարկում. ՏԵՍԱՅՈւԹ

  
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 11-ին տեսակապով քննարկում է ունեցել 12 երկրից (ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա, Իրան, Լիբանան, ՌԴ, Քուվեյթ, ԱՄԷ և այլն) հայ հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների, գործարարների հետ։ 240 հայրենակից է մասնակցել քննարկմանը:

«Պետք է անենք ամեն բան, որ մեր հայրենակիցներն իրենց մասնակից զգան երկրի կառավարման գործընթացներին». ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ:

Հարցուպատասխան ձեւաչափով Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը, ներդրումային հոսքի ապահովման եւ այլ թեմաների, ներկայացրել իր մոտեցումները:

Քննարկման հիմնական թեման եղել է արդեն երեք տարի դեպի Հայաստան ընդհատված ներդրումային հոսքի վերականգնումը։

Քննարկվել է նաև Հայաստանի առջև կանգնած ներկա հիմնախնդիրների, լուծման ուղիների, հայրենիք-Սփյուռք հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու, Հայաստանի վերականգնման գործում Սփյուռքահայ մասնագետների ներուժի օգտագործման, համահայկական օրակարգեր ձևավորելու հարցերը։

Հանդիպման մասնակից գործարարները Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվել են հունիսի 20-ից անմիջապես հետո այցելել Հայաստան և տեղում քննարկել Հայաստանում ներդրումներ իրականացնելու ճանապարհային քարտեզը և առարկայական նախագծեր։

Առցանց հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ: