կարևոր
2173 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 22:30

Իսկ գերիներին պետք է վերադարձնեին դեռ անցած տարվա նոյեմբերին, եթե Հայաստանը ղեկավարեին հայերը. Արթուր Ղազինյան

Իսկ գերիներին պետք է վերադարձնեին դեռ անցած տարվա նոյեմբերին, եթե Հայաստանը ղեկավարեին հայերը. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է.

«Շատ ավելի կարևոր է, թե ով և ում հրամանով է նիկոլին տվել պետական գաղտնիք համարվող ականապատման քարտեզը:

Քարտեզը նիկոլին տվողը պետք է գիտակցի, որ թույլ է տվել ՀՀ քր. օր. 299 (պետական դավաճանություն) հոդվածով նախատեսված արարք. (օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը), ինչի համար շատ շուտով կենթարկվի քրեական պատասխանատվության:

Հ.Գ. Իսկ գերիներին պետք է վերադարձնեին դեռ անցած տարվա նոյեմբերին՝ եթե Հայաստանը ղեկավարեին ՀԱՅԵՐԸ»: