12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հանրային հեռուստատեսությունը մերժել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացրած 2 նախընտրական հոլովակների ցուցադրումը:
Առաջին դեպքում պատաճառաբանվել է, որ վիրավորական բառեր են օգտագործվել, նշված բառը հեռացնելուց հետո հոլովակը ցուցադրվել է, իսկ երկրոդ հոլովակում եղել է դրվագ, որը վերաբերել է Խաչատուր Սուքիասյանին: «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ իրենց տեղեկություններով Հանրային հեռուստատեսության վրա ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի կողմից, որպեսզի այդ հոլովակները եթերով չցուցադրվեն:
«Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչը նկատեց, որ սա գնահատում են քարոզարշավի նկամամբ ընտրողական, խտրական մոտեցում եւ ազատ խոսքի իրավունքի ոտնահարում: