Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի Դանիա-Ֆինլանդիա խաղի ժամանակ դանիացի ֆուտբոլիստը Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը:
Կոպենհագենում ընթացող խաղի առաջին կեսի վերջնամասում Կրիստիան Էրիկսենը խաղային իրավիճակում` քայլելու ընթացքում կորցրեց գիտակցությունը և ընկավ: Բժիշկները նրան օգնություն են ցույց տալիս և նա հեռացվել է մարզադաշտից: Հանդիպումն ընդհատվել է:
21:01` Մարզադաշտում ներկա երկրպագուներին խնդրել են մնալ իրենց տեղերում:
21:27` համացանցում տարածվող լուսանկարներում երևում է, որ երբ Էրիկսենին տեղափոխում են մարզադաշտից նրա գիտակցությունը տեղում է, աչքերը բաց: