կարևոր
988 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 20:53

Հայ եպիսկոպոսները դատապարտում են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում եւ բեւեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջեւ, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողականության, ատելության եւ թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները»,-ահազանգում են Հայաստանի եպիսկոպոսները:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ տեղի ունեցած Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցության ավարտին ընդունվել է հայտարարություն, որով դատապարտվում են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում եւ բեւեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: