կարևոր
1762 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 20:40

«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում...». Իշխան Սաղաթելյանը Սպիտակի հանրահավաքին մեջբերեց Մաթևոսյանին

«Յուրաքանչյուր քաղաք ու մարզ, յուրաքանչյուր գյուղ մենք մտնում ենք հպարտությամբ, բաց ճակատով ու ներկայանում Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կատարված աշխատանքի հաշվետվությամբ»,- այսօր՝ հունիսի 12-ին Սպիտակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրավաքին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով, այդ կառավարության ջանքերով, որի մասն է կազմում նաև ՀՅԴ-ն, իրականացվել է հսկայական աշխատանք։ Մեջբերելով Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ «մարդն անասունից տարբերվում է հիշողությունից», Սաղաթելյանն ասաց, որ երկու օր առաջ վարչապետի աթոռն զբաղեցնող անձը եկել էր Սպիտակ։ Նրա այցից հետո մի սպիտակցի գրառում էր կատարել․ «Վարչապետի աթոռն զբաղեցնող անձը Քոչարյանի կառուցած մայրուղով եկավ Սպիտակ, կանգնեց Քոչարյանի կառուցած հրապարակում, կանգնեց Քոչարյանի կառուցած մշակույթի տան դիմաց ու հարձակվեց Քոչարյանի վրա»։

«Այս համեմատության մեջ նա շատ խղճուկ է, կառուցողի, կայունության և ուժեղի մոտ նա ընդամենը ղժղժան, քանդող և ավերիչ տեսակ է», - ավելացրեց Սաղաթելյանը։

«Հունիսի 20-ը այդ տեսակը մեր երկրից քշելու օրն է, Հայաստանի Հանրապետությունն այդ տեսակից ազատագրելու օրն է», - հայտարարեց Սաղաթելյանը։