կարևոր
1783 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 16:55

Նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալիս պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ սա՛ ենք արել. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալիս պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ սա՛ ենք արել. Ռոբերտ Քոչարյանը՝ սպիտակցիներին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աղետի գոտում կատարած մեր աշխատանքը խրախուսեց Սփյուռքում բազմաթիվ մարդկանց՝ հայերին և արտասահմանցիներին, որ գան և կառուցեն, վերականգնեն երկիրը: Այս մասին հունիսի 12-ին Սպիտակ քաղաքում հանրավաքին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Ռոբերտ Քոչարյանը։

ՀՀ երկրորդ նախագահ նշել է, որ լավ հիշողություն ունի, նույնիսկ հիշում է շինարարների դեմքերը, բայց անունները կարող է չհիշել։ Այդ շինարարական աշխատանքների ծավալն ավելացնելու ամենադրդիչ ուժը եղել է այն միտքը, թե հաջորդ անգամա գալիս՝ ինչպես պետք է նայի մարդկանց աչքերին:

«Հիմա ինձ մոտ հարց է առաջանում․ եթե երեք տարվա ընթացքում Սպիտակ քաղաքում այս իշխանությունների կողմից ոչինչ չի արվել, ի՞նչ երեսով են նրանք գալիս այստեղ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար, ի՞նչ խղճով: Հունիսի 20-ից հետո Հայաստանում դուք տեսնելու եք այնպիսի կառավարություն, որի համար նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալիս պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ սա՛ ենք արել ։ Բայց այսօր ներկայիս կառավարությունը երկիրն ավերակների է վերածում»,- ընդգծեց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նշել է. «Մենք գալիս ենք իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանելու սահմանները, ապահովելու տնտեսական վերելք, կանխելու արտագաղթը, ստեղծելու աշխատատեղեր և ապահովելու բոլորիդ բարեկեցիկ կյանքը»:

Մանրամասն՝ տեսանյութում։