կարևոր
1510 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-12 16:28

Շուշիում Բաքուն ու Անկարան «համապարփակ համաձայնագիր» կստորագրեն

Շուշիում Բաքուն ու Անկարան «համապարփակ համաձայնագիր» կստորագրեն

Հունիսի 15-ին Ադրբեջանն եւ Թուրքիան Շուշիում «համագործակցության համապարփակ համաձայնագիր» կստորագրեն: Այս մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքով՝ դա երկու երկրների միջեւ ամենահամապարփակ համաձայնագիրը կլինի:

Հիշեցնենք, որ Էրդողանի այցն Ադրբեջան ծրագրված է հունիսի 14-ից 16-ը: Շուշիից բացի Էրդողանը կլինի նաեւ Ֆիզուլիում: Նախատեսվում է, որ հունիսի 16-ին Էրդողանն ու Ալիեւը միասին կդիտեն Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն Թուրքիա-Ուէլս հանդիպումը: