ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Երեւանին և Բաքվին կոչ է արել վերսկսել արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները:
Նա տեսակապով ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսին առընթեր Հելսինկյան կոմիտեի հանդիպմանը, որ նվիրված էր ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության մարտահրավերներին:
Անն Լինդեն ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանին առկա լարվածության աճը վկայում է այն մասին, որ չլուծված խնդիրները շարունակում են լուրջ մարտահրավեր հանդիսանալ միջազգային խաղաղության եւ անվտանգության համար:
Լինդեն նաեւ համոզված է, որ ԵԱՀԿ Միսնկի խումբն այս հարցերի լուծման լավագույն ձեւաչափն է: