կարևոր
1933 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-12 12:45

Հունիսի 20-ին ժողովրդի հետ միասին փակելու են «նիկոլիզմի» էջը և բացելու են նոր ուժեղ Հայաստանի էջը. Վահե Հակոբյան

Հունիսի 20-ին ժողովրդի հետ միասին փակելու են «նիկոլիզմի» էջը և բացելու են նոր ուժեղ Հայաստանի էջը. Վահե Հակոբյան

«Սպիտակցիներն ավելի լավ են գիտակցում, թե ինչ է նշանակում ճգնաժամային իրավիճակում ունակ կառավարություն: Եթե 88-ին փլատակների մեջ էին Լոռին եւ Շիրակը, ապա հիմա փլատակների մեջ է ամբողջ Հայաստանը: Մենք հիմա եկել ենք այստեղ, որպեսզի ձեզ առաջարկենք այդ նույն ճգնաժամային կառավարությունը, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի»,-  Սպիտակի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը, հավելելով, որ ներկայում իշխանությունները ճնշման տակ են դրել գրեթե բոլոր համայնքի ղեկավարներին, դպրոցի տնօրեններին, բուժկենտրոնների ղեկավարներն:

«Բայց իրենց էջն արդեն փակված է, որը երևում է նրանց վարկանիշի անկումից, և շատ փոքր զանգված է մնացել իշխանությունների կողքին»,- ասել է նա:

Հակոբյանը շեշտել է, որ հունիսի 20-ին ժողովրդի հետ միասին փակելու են «նիկոլիզմի» էջը և բացելու են նոր ուժեղ Հայաստանի էջը:

«Սպիտակի շենքերի 99 տոկոսը կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք: Մեր գալուց հետո նման վիճակ է տիրելու ամբողջ հանրապետությունում, այն դարձնելու ենք շինհրապարակ, ունենալու ենք ուժեղ բանակ, որովհետեև մենք պետք է թելադրենք օրակարգը, ոչ թե մեր թշնամիները, առողջ տնտեսություն ենք ունենալու, համաչափ զարգացնելու ենք մարզերը»,- եզրափակել է իր ելույթը Վահե Հակոբյանը: