04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Քիչ է մնացել, պետք է զգոն լինենք։ Այսօր գերագույն գլխավոր կապիտուլյանտը անկեղծացավ եւ ասաց, որ իր գերագույն երազանքը հայաստանի հոգեւոր, հասարակական-քաղաքական, իրավաբանական էլիտայի ոչնչացումն է։ Էդ մարդը երազում է էդ մասին։ Հիշեցնեմ՝ էլ ով էր երազում հայ էլիտայի ոչնչացումը։ Իհարկե Թալեաթը, Էնվերը, Ջեմալը։
Եթե թույլ տանք, Հայաստան չենք ունենալու։ Ինքն արդեն չի էլ թաքցնում, որ ուզում է վաճառել համալսարանների շենքերը, թատրոնները։ Նա այսօր ասաց, որ պատրաստվում է անկլավները փոխանակել, երազում է Տավուշի կարեւոր հատվածները, Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին։ Թույլ չենք տալու։ Այս մասին Էրեբունիում հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում