18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Թուրքիայի առևտրի նախարարությունը տարիներ առաջ որոշել է ստեղծել հատուկ լոգո, որը կփակցվի թուրքական ապրանքների վրա՝ խորհրդանշելով դրանց՝ տեղական արտադրության լինելը։
«Yerli Üretim-Տեղական արտադրանք» տարբերանշանը զարմանալի զուգադիպությամբ նման է 2018 թ. մայիսի 8-ից 2021 թ. հունիսի 20-ը Հայաստանում իշխած «խաղաղասեր» «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբերանշանին, կուսակցություն, որի 3-ամյա կառավարման ժամանակ կորցրել ենք Արցախի 75 տոկոստ, թուրքին է հանձնվել 187 գյուղ և քաղաք, 107 դպրոց և 17 մանկապարտեզ, 161 վանք ու եկեղեցի, 591 խաչքար, 39 սրբաբայր, բերդ, ամրոց, 4000 մշակութային կոթող, 12 թանգարան։
Վերջին 3 տարվա իրադարձությունները համադրելով՝ կարելի է ասել, որ Թուրքիայի հայաստանյան Yerli Üretim է նաև վերոնշյալ աղետաբեր կուսակցությունը։
Ավելի վաղ նշել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսն էլ՝ «Ապագա կա», ոչ թե Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն են ընտրել, այլ այն փոխառվել է թուրքական «Բարօրություն» կուսակցությունից:
Թուրք քաղաքականների կարգախոսը՝ «/Burada/ Gelecek Var» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «/Այստեղ/ Ապագա Կա»։