կարևոր
454 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 23:07

Թե կորոնավիրուսի, թե նիկոլավիրուսի տարածվածությունը վերջին շրջանում նվազել է. Արթուր Վանեցյան

Թե կորոնավիրուսի, թե նիկոլավիրուսի տարածվածությունը վերջին շրջանում նվազել է. Արթուր Վանեցյան

Վայոց Ձորում քաղաքացիների հետ հանդիպմանը «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր խոսքում նշեց, որ կորոնավիրուսն ու նիկոլավիրուսն իրար շատ նման են, երկուսն էլ մահեր են բերում, տնտեսություններ են քայքայում: Նա նշեց, որ վիճակագրական տվյալները փաստում են, թե կորոնավիրուսի, թե նիկոլավիրուսի տարածվածությունը վերջին շրջանում նվազել է։

«Դրանք սկսել են վերանալ, հասնել զրոյի։ Ես համոզված եմ, որ մենք միասին հաղթահարելու ենք այդ երկու բացիլները»,-նշեց նա ու հույս հայտնեց, որ Հայաստանը կունենա այնպիսի իշխանություն, որը գիտի, թե ինչ է պետությունը, գիտի ժողովրդի դարդ ու ցավն ու գիտի, թե ինչպես պետք է երկիրրը հանի ծանր իրավիճակից, որում հայտնվել ենք բոլորս։

Վանեցյանև խնդրեց ներկաներին, որ հունիսի 20-ին գնան ընտրատեղամասեր, իրենց հետ տանեն իրենց ընկերներին, հարազատներին, բարեկամներին, քվե տալ «Պատիվ ունեմ»-ին, որը «կարող է երկիրը հանել այս ծանր իրավիճակից»։