կարևոր
1978 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-11 22:54

Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ ապահովել երկրի անվտանգությունը, պաշտպանել մեր սահմանները․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների սիրելի՛ բնակիչներ, այսօր ամբողջ օրը Կոտայքի մարզում հանդիպումների մեջ եմ, բայց ոչ թե հոգնած եմ, այլ այնպիսի լիցքեր ենք ստանում մեր ժողովրդի հետ շփումներից, որ համոզվում ենք, որ ճիշտ քայլ ենք արել, այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի  առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Էրեբունի համայնքի ընտրողների հետ հանդիպմանը։

«Բայց նաև չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում․ մեկ-մեկ մտածում ես՝ սրա տակից ոնց ենք դուրս գալու, այս մարդկանց վստահության տակից ո՞նց ենք դուրս գալու, չափազանց ծանր պատասխանատվություն է։ Բայց անելու ենք, կրելու ենք, սրանց ջարդելու ենք իրենց հարթակում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Հայաստանում այսօր միաժամանակ կա երեք ճգնաժամ՝ առաջինը՝ երկիրը անվտանգ չէ, սահմանները պաշտպանված չեն, բանակը ջախջախված է։
Երկրորդը տնտեսական ճգնաժամն է․ աճում է գործազրկությունը, աղքատությունը, և արտագաղթը։ Եվ երրորդը ներքաղաքական ճգնաժամն է․ ատելության մթնոլորտը և այս ամենը արհեստածին ստեղծած այսօրվա վարչախմբի աշխատանքի արդյունքն է։

Յուրաքանչյուր այս մեկ ճգնաժամը բավարար է իշխանությունը փոխելու համար, բայց Հայաստանում կա ամբողջ փաթեթը, և սրանով է տարբերվում այս ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից։ Այսպիսի վիճակ մենք երբեք չենք ունեցել։ Մենք գալիս ենք մեկ նպատակով՝ ապահովել երկրի անվտանգությունը, շտկել բանակի այսօրվա վիճակը, պաշտպանել մեր սահմանները․․․»,- իր խոսքում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։