կարևոր
916 դիտում, 4 ամիս առաջ - 2021-06-11 22:09

Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հունիսի 11-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել, տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների այրվում են «Հար» խանութ-սրահը, մոտակայքում կուտակած անասնակեր և կայանած չորս մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։