04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի անվան շախմատային միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին:
Մրցաշարի 7 տուրից հետո Շանթ Սարգսյանը միանձնյա առաջաջարն է: Նա ունի 4,5 միավոր: 4-ական միավոր ունեն Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մրցաշարի ավարտին մնաց երկու տուր:
Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար՝ 2602 միջին վարկանիշով: Մրցաշարի մասնակիցներն են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: