կարևոր
1717 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-11 21:45

«5165» շարժման անդաներն այսօր Գեղարքունիքի մարզում էին

«5165» շարժման անդաներն այսօր Գեղարքունիքի մարզում էին

«5165» շարժումը շարունակում է իր մարզային հանդիպումները, որոնց ընթացքում քաղաքացիներին ծանոթացնում է իր նախընտրական ծրագրին, զրուցում, լսում նրանց հուզող հարցերը։ Հունիսի 11-ին շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Գեղարքունիքի մարզում էին։

Մարտունիում և Գավառում քաղաքացիներին շարժման գաղափարները ներկայացնելուց զատ, նրանք ՀՀ դրոշներ բաժանեցին՝ հորդորելով պինդ պահել երկրի անկախությունը:

Կարին Տոնոյանը ևս մեկ անգամ նշեց, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել, և մենք պատրաստ ենք պայքարելու և ոտքի կանգնելու:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը Հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշեց նա:

«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։