կարևոր
985 դիտում, 3 ամիս առաջ - 2021-06-11 21:19

Հիմա ձեզ ասեմ կտրուկ գործողությունը. օրը՝ հունիսի 20. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Ո՞ւմ հետ եք ուզում ճանապարհ գնալ՝ վախկոտի՞ հետ, որ մի պահ կարող է մեջքդ դատարկ թողնել, թե՞ մինչեւ վերջ կողքիդ կանգնողի։ Ճանապարհ ես ուզում գնալ սուտասանի՞, քեզ խաբողի՞ հետ, թե՞  քեզ հավատարիմի, խոսքի տեր մարդու հետ։ Ես համոզված եմ, որ հաղթելու ենք, ու ամեն ինչ լավ է լինելու»,-Էրեբունիում հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։

«7 ամիս առաջ ավելի քիչ էինք։ Դեռ երեք տարի առաջ, երբ պաշտպանում էինք Ռոբերտ Քոչարյանի ազատության իրավունքը, դատարանների դիմաց, ավելի քիչ էինք։

Երբ Դաշնակցությունը 2019-ին հրապարկում դեղին քարտն առաջին անգամ ցույց տվեց այս իշխանությանն ու զգուշացրեց, որ սրանք գնում են տապալման, դավաճանության, այդքան էլ շատ չէինք։ Ավելի քիչ էինք 2018-ին, որ զգուշացնում էին՝ սրանք գալիս են քանդելու մեր երկիրը, շատ ավելի քիչ էինք։ Այսօր արդեն մեր շարքերը դարձել են հարյուր հազարներ։ Զգու՞մ եք, տեսնո՞ւմ եք այդ ուժը։

Մեր պայքարում շատ հաճախ ասում էին կտրուկ գործողություններ։ Հիմա ձեզ ասեմ կտրուկ գործողությունը.

Օրը՝ հունիսի 20-ը։ Ամեն մեկը գնում է ընտրատեղամաս, տանում է իր հետ ազգականին, հարևանին, ընկերոջը, բարեկամին և ամենակտրուկ քայլով հեռացնում է սրանց և հիմք է դնում ուժեղ Հայաստանի:  Պատրա՞ստ ենք սրան»։

Գեղամ Մանուկյանը շեշտեց նաև ընտրության արդյունքներին տեր կանգնելու կարևորությունը. 

«Մյուս կտրուկ գործողությունն արդեն հունիսի 21-ին է, թույլ չենք տալու մեր հաղթանակը գողանան, որովհետև դա այս մարդկանց հաղթանակը չէ, դա մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների հաղթանակն է: ՝ մեր հաղթանակը պետք է պաշտպանենք, Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների անվտանգության ու արժանապատվության հաղթանակը։ Ուժեղ Հայաստանի հաղթանակն է»։

Մանուկյանը հարց ուղղեց յուրաքանչյուրին՝ ո՞ւմ հետ կուզենք ճամփա գնալ. վախկոտ մեկի, որն առաջին իսկ կոնֆլիկտի դեպքում ձեզ մենակ կթողնի ու կթռնի, թե՞՝ քաջի, ով կկանգնի կողքիդ, եթե անգամ կոնֆլիկտը հինգ անգամ շատ մարդու հետ է. ինչ որ մի թույլիկի՞, որի վրա հենց գոռան, կներեք արտահայտությանս՝ կլցնի տակը, թե՞՝ ուժեղի, ով մի լայն ապտակ կտա ի պատասխան. անխելքի՞, որն ինքը կհասցնի ինչ որ կոնֆլիկտի, թե՞՝ լայնախոհի, ով կշրջանցի կամ կհարթի ցանկացած կոնֆլիկտ:

Մի ավանտյուրիստի՞, որը դեռ ճամփորդությունը չսկսված, մի բան կպայմանավորվի հետդ ու առաջին իսկ կայարանում կխախտի պայմանավորվածությունը, թե՞՝ ազնիվ մարդու, ում խոստումը գործ է, պայմանավորվածությունը՝ անխախտ:

«Բա ու՞մ հետ ճանապարհ պետք է գնա մեր ժողովուրդը։ Ով ուժե՞ղ է։ հայրենասե՞ր է, նվիրվա՞ծ է, արդեն մի անգամ հետդ անդավաճան ճանապարհ է գնացե՞լ։ 

Գեղամ Մանուկյանը նաև համեմատեց ճանապարհ գնալը հետախուզության գնալու հետ. «Հետախուզության են գնում երբ սպառնալիք կա: Վախկոտի հետ ոչ մեկ հետախուզության չի գնա: Հետախուզության գնում են ուժեղ մարդու հետ, կազմակերպված մարոդւ հետ, սուր մտքի տեր մարդու հետ: Հետախուզության գնում են քաղաքական ուժի հետ, որ 130 տարիիր նվիրվածությունն է ապացուցել, հետախուզության գնում են մի կուսակցության հետ, որ էսօր էլ իր անդամները երկիր են պահում, Հայաստանի ողնաշար Սյունիքն են պահում: 

Ռոբերտ Քոչարյանը, Հայ Յեղափոխական դաշնակցությունը Վերածնվող Հայաստանը հաղթել են, հաղթող են, գիտեն հաղթանակի գինը: 

Հունիսի 20-ին, բոլորիդ ուժերով, ամբողջ հայության ուժերով հաղթելու ենք, ու այդ օրվանից գնալու ենք դեպի ուժեղ Հայաստան»,- ելույթն ամփոփեց Գեղամ Մանուկյանը: