կարևոր
271 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 20:42

Արոնյանը պարտություն կրեց Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում

Արոնյանը պարտություն կրեց Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում

 Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտություն կրեց  Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում:

Բուխարեստում ընթացող մրցաշարի հերթական` 6-րդ տուրում, Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Շահրիյար Մամեդյարովի հետ: Հայ գրոսմայստերը զիջեց մրցակցին 40-րդ քայլին: Այժմ Արոնյանը 8-րդն է:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: