կարևոր
439 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 17:29

Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար դավաճանը պետք է պատասխան տա․ Իշխան Սաղաթելյան

Կապիտուլյանտը հերթական սուտն է ասել․ ասել է, որ իր կառավարման տարիներին ավելի շատ զենք են ձեռք բերել, քան նախորդ 20 տարիների ընթացքում միասին վերցրած: Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Աշտարակ քաղաքում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այդ մարդն աչքի է ընկել Սու 30-ների գնումով, որոնք պատերազմի ընթացքում հրթիռ չեն ունեցել։ Սա պետական դավաճանության դասական օրինակ է, որի համար այս դավաճանը պետք է պատասխան տա», - ասել է Սաղաթելյանը։

Նա նշել է, որ պետական ինստիտուտները և պետությունը քանդած խմբակը խոսում է պետական կառավարումից։

«Մեր երկիրը անտերության է մատնված․ արդեն 15 օր է՝ ՀՀ-ն արտաքին գործերի նախարար չունի, ԱԳ նախարարի տեղակալները նույնպես հրաժարական են տվել՝ պարզ պատճառաբանությամբ և բացատրությամբ։ Նրանք հստակ հայտարարում են, որ չեն ուզում այս դավաճանի գործողություններին մաս դառնալ։ Սա՛ է մեր երկրի վիճակը։ Երեք տարվա ընթացքում ԱԱԾ չորս պետ է փոխել։ Սա՛ է այս մարդու պետական կառավարումը», - հայտնել է Իշխան Սաղաթելյանը։

«Այո՛, մենք գալիս ենք հենց դա կանխելու։ Հայաստանին պետք է պատասխանատու իշխանություն։ Հայաստանին պետք է իշխանություն, որ տեր կանգնի իր սահմաններին, իր քաղաքացիներին։ Հայաստանում պետք է իշխանություն, որ կապահովի ներդրումներ, աշխատատեղեր, ընդ որում՝ արժանապատիվ աշխատավարձով։ Մենք դա ժամանակին արել ենք։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Եթե ուզում եք վերականգնել ձեր արժանապատվությունը, երկիրը բերել բնականոն զարգացման հուն, ուրեմն՝ հունիսի 20-ին ընտրեք համար 24-ը», - եզրափակել է Իշխան Սաղաթելյանը։