կարևոր
2545 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-11 17:05

ՌԴ փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը կարծիքներ են փոխանակվել Արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ

ՌԴ փոխարտգործնախարարն ու Ֆրանսիայի դեսպանը կարծիքներ են փոխանակվել Արցախյան հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն արցախի իրավիճակը քննարկել է ՌԴ-ում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեվիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեքստում, ինչպես նաև ԱՊՀ տարածքի այլ հրատապ թեմաների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։