կարևոր
1936 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-11 16:58

Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, այն մեր տեսակը չէ. Ռոբերտ Քոչարյան

Սիրելի ժողվո՛ւրդ, մենք գալիս ենք անվտանգությունը վերահաստատելու, սահմաններն ամրացնելու, դաշնակից պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու և խորացնելու համար: Այս մասին Աբովյան քաղաքի բնակիչներին դիմեց  «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց, որ իր առաջնորդած թիմի հիմնական նպատակներից է տնտեսական վերելք ապահովելը, գործազրկության, արտագաղթի և աղքատության դեմ պայքարելը:

Նա նաև հայտնեց, որ ցանկանում են ժողովրդին հանգստություն և համերաշխություն բերել՝ նկատելով, որ հնարավոր չէ ստեղծագործել և արարել այսպիսի մթնոլորտում, բայց և շեշտեց, որ կան ուժեր, որոնք ստեղծված մթնոլորտում իրնեց զգում են ինչպես ձուկը ջրում:

Շեշտելով, որ չի ուզում խոսել այսօրվա իշխանությունների մասին, որտեղ «իսան» չկա՝ ՀՀ երկրորդ նախագահը նկատեց. «Իրենք այս վիճակը ստեղծում են, դրանից հաճույք են ստանում և համոզված եմ, որ այդ վիճակից նաև շահույթ են ստանում»:

Նկատելով, որ արդյունաբերական Աբովյան քաղաքում ամենասուրն աշխատատեղերի հարցն է՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ չեն լինի աշխատատեղեր, եթե չլինեն ներդրումներ, իսկ վերջիններս չեն լինի, եթե այսօրվա տնտեսական քաղաքականությունը շարունակվի, երկիրը լինի անկանխատեսելի, լարված և ներդրողների նկատմամբ չլինի հարգալից վերաբերմունք և հավելեց, որ գործող իշխանությունները չեն հարաբերվում ո՛չ աշխատատեղ ստեղծողի, ո՛չ էլ աշխատողի  հետ:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունները ստեղծող տեսակ չեն, այլ՝ ավիրող և քայքայող  են:

«Հայցում ենք ձեր վստահությունը և երդվում, որ երբեք այդ վստահությունը չենք չարաշահելու, դա մեր տեսակը չէ»,- ժողովրդին դիմեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը և խնդրեց, որ իրենց վստաության քվե տալուց հետո ժողվուրդը պահանջատեր լինի, իսկ իրենք պատրաստ են մտնել ծանր բեռի տակ: