կարևոր
967 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 14:55

Սևանա լճի վիճակը մտահոգիչ է. ծաղկման պրոցեսը սկսվել է

Սևանա լճի վիճակը մտահոգիչ է. ծաղկման պրոցեսը սկսվել է

Վերջին օրերին հերթական անգամ Սևանա լճում իրականացվել են ջրի նմուշառումներ և հետազոտություններ: Արդյունքները մտահոգիչ են, տեղեկացնում են ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը դիտվել է շատ ցածր՝ 2-2.7 մ տիրույթում:

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:

Լուծված թթվածնի կոնցենտրացիան դիտվել է 4.8-9.6 մգ/լ տիրույթում (նվազագույն արժեքը դիտվել է Փոքր Սևանի 30մ խորության շերտում):

Ջրի ջերմաստիճանը Փոքր Սևանի 60մ խորության շերտում 3.8 աստիճան է, իսկ Մեծ Սևանի 30մ խորության շերտում՝ 5.5 աստիճան: