կարևոր
2287 դիտում, 4 ամիս առաջ - 2021-06-11 14:24

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել

Ադրբեջանը հրապարակել է 26 հայ ռազմագերիների անունները, որոնց մեղադրանք է առաջադրվել: Պաշտոնական Բաքուն հայ գերիներին ներկայացնում է որպես «դիվերսանտ»: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Աղբյուրը ներկայացրել է հայ ռազմագերիների անունները. 

Եղիշ Աստանյան
Կարեն Արամյան
Տիգրան Ավագյան
Հովսեփ Գևորգյան
Հովսեփ Մանուկյան
Գևորգ Մարտիրոսյան
Ռոբերտ Գևորգյան
Վաղարշակ Ավետիսյան
Վոլոդյա Հակոբյան
Անդրանիկ Սուքիասյան
Անդրանիկ Մանուկյան
Գրիգոր Սաղաթերյան
Էդուարդ Գիրագուսյան
Ռաֆիկ Կարապետյան
Գուրգեն Ղոլյան
Հրայր Թադևոսյան
Վաղարշակ Մալոյան
Սասուն Եղիազարյան
Արսեն Վարդանյան
Վահագն Բեհրեկյան
Սեդրակ Սողոմոնյան
Արման Դիլանյան
Մանուկ Մարտոյան
Վելս Անբարդանյան
Անդրանիկ Միքայելյան
Ֆելիքս Գրիգորյան։

Հիշեցնենք, որ հայ գերիները մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214.2.1, 214.2.3 (նախնական դիտավորությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված ահաբեկչություն, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբի (հանցավոր կազմակերպության) կողմից հրազենի և որպես զենք օգտագործվող իրերի օգտագործմամբ)), 228.3 (կազմակերպված խմբի կողմից զենքի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, փոխադրում կամ կրում), 279.2 Ադրբեջանի Հանրապետությամբ օրենսդրությամբ չնախատեսված զինված խմբերի և խմբավորումների ստեղծում, այդ խմբերի կամ խմբավորումների կազմում ձեռնարկությունների, հիմնարկությունների, կազմակերպությունների կամ առանձին անձանց վրա հարձակում) և 318.2 (մի խումբ անձանց կողմից նախնական դիտավորությամբ կամ կազմակերպված խմբի կողից Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով։

Նշենք, նաև, որ ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր՝ Ադրբեջանում հայ գերիները Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ կկանգնեն հունիսի 22-ին տեղական ժամով 12:00-ին: