կարևոր
901 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 14:10

Եթե ընտրեք 24 համարը, սա նշանակելու է՝ դուք մեզ պարտադրելու եք աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան

Եթե ընտրեք 24 համարը, սա նշանակելու է՝ դուք մեզ պարտադրելու եք աշխատել 24 ժամ․ Ռոբերտ Քոչարյան

Մենք ասում ենք, որ մենք գալիս ենք ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար, մենք  գալիս ենք ամեն տարի տասնյակհազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու համար, մենք գալիս ենք գործազրկության դեմ պայքարելու համար, և մենք գալիս ենք արտագաղթը կանխելու համար։ Այս միասին այսօր Նոր Հաճնում ընտրողների հետ հանդիպմանը իր ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք գալիս ենք նաև երկիրը անվտանգ դարձնելու համար։ Այսօր երևի չկա ՀՀ մի քաղաքացի, որը ունենա լիարժեք անվտանգության զգացում, վերականգնելու ենք բանակը, սահմանների անվտանգությունը»,–ասաց նա։

Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ չափազանց նյարդային է ամեն ինչ, չափազանց լարված, նորմալ չի լինում ապրել այսպիսի ատելության միջավայրում։ «Բոլորը մեր քաղաքացիներն են, մենք չենք բաժանում ոչ մեկին սևերի և սպիտակների, բայց մենք ասում ենք, որ կան մարդիկ և կա քաղաքական ուժ, որոնց նպատակը հենց դա է: Մենք չափազանց ծանր գին ենք տվել այս ամենի համար»,-նշեց նա։

«Եթե դուք ամսի 20-ին  ընտրեք 24 համարը, սա նշանակելու է մեզ համար, որ դուք մեզ պարտադրելու եք աշխատել 24 ժամ, մենք արդյունք ստանալու համար ստիպված ենք լինելու աշխատացնել ձեզ, արդյունքում շահելու են մեր երկիրը և այն փոքրիկները, որոնց համար, ըստ էության, մեր կյանքը իմաստավորվում է»,-ասաց նա: