կարևոր
835 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 13:38

Արմեն Սարգսյանը այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, հանդիպել դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Արմեն Սարգսյանը այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, հանդիպել դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա նախօրեին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանության աշխատակիցներին և հանձինս նրանց՝ Ռուսաստանի ողջ ժողովրդին պետական տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոպիրկինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: