կարևոր
913 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 13:24

Կոնդի կառավարական ամառանոցը դարձնելու ենք առողջության կենտրոն. Ռոբերտ Քոչարյան

Կոնդի կառավարական ամառանոցը դարձնելու ենք առողջության կենտրոն. Ռոբերտ Քոչարյան

Կոնդի կառավարական ամառանոցը դարձնելու ենք առողջության կենտրոն։ Դա նշանակում է, որ ամենից բարձր պաշտոն զբաղեցնող անձինք ապրելու են իրենց տներում, շփվելու են իրենց հարեւանների հետ, եւ նման պարագայում համը հանելը շատ ավելի է դժվարանալու։ Պաշտոնյան պիտի ամեն օր առերեսվի մարդկանց հետ, նայի մարդկանց աչքերին, ոչ թե 2000-անոց ոստիկանական, թիկնազորական խմբերով,-Եղվարդի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին Եղվարդի մշակույթի տանը քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ ոստիկանությունը սպասարկում է մեկ մարդու ընդամենը։ Իսկ ոստիկանությունն այդպիսի ֆունկցիա չունի։ Կա պետական պահպանության ծառայություն, որը պետք է ապահովի այդ ծառայությունը։

«Ոստիկանությունը դարձել է անձնական թիկնապահ։ Մենք ի՞նչ ենք անելու։ Այս ամենից հետո ծախսերն ենք հաշվելու, թե, օրինակ, վերջին 1 տարվա ընթացքում ինչ ծախսեր են արվել 1 մարդու անվտանգությունը, ազատ տեղաշարժը ապահովելու համար։ Դուք կտեսնեք՝ ինչ հսկայական գումարներ են լինելու։ Մարդկանց, նախկիններին «բոբո» են սարքում, եւ ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում են կապել ինձ հետ։ Եթե քո բարեկամների, քո շրջապատի նկատմամբ դու խստապահանջ չես, չես կարող երբեք ուրիշներից պահանջել»,-նշեց Ռոբերտ Քոչարյանը։