կարևոր
556 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 12:46

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 695 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 37 842 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 1,84%, վերջին 14 օրը –2,67%, վերջին 7 օրը –2,44%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 352 649 դեպք: Ապաքինվել է ևս 797 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 337 820:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ, ընդհանուր՝  5 012 անձ:

Երկրում ընդհանուր պատվաստվել է 197 114 մարդ, օրական՝ 6 083: