կարևոր
1756 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-11 11:44

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում

Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի շրջանում

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է 1567 դի, որից 4-ը` երեկ։