Ֆուտբոլային աշխարհում այսօր տոն է: Վերջապես մեկնարկում է երկար սպասված Եվրո-2020-ը:
Այն ուղիղ մեկ տարով հետաձգվել էր՝ կորոնավիրուսի պատճառով: Ֆուտբոլային հեղինակավոր մրցաշարը կմեկնարկի Հռոմում այսօր կայանալիք Իտալիա-Թուրքիա հանդիպումով:
Բացի Իտալիայի մայրաքաղաքից, Եվրո-2020-ի հանդիպումները կանցկավեն եւս տասը քաղաքներում՝ Գլասգոյում, Ամստերդամում, Բուխարեստում, Բուդապեշտում, Բաքվում, Կոպենհագենում, Մյունխենում, Սեւիլիայում, Սանկտ Պետերբուրգում եւ եզրափակիչը՝ Լոնդոնում հուլիսի 11-ին՝ Ուեմբլի մարզադտում: Եվրո-2020-ին մասնակցում է 24 հավաքական: Մրցաշարի բոլոր 51 հանդիպումների ժամանակ կթույլատրվի երկրպագուների մուտքը մարզադաշտ, բայց, ամեն դեպքում, համավարակի պատճառով, նրանց թիվը սահմանափակ կլինի:
Թե որքան, կորոշի ոչ թե ՈՒԵՖԱ-ն, այլ տվյալ հանդիպումը հյուրընկալող երկիրը: