կարևոր
583 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 10:49

Հայտնի է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է Լա Լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն խաղացող:

Անցած մրցաշրջանում Օբլակը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է բոլոր 38 հանդիպումները, որոնցում նա բաց է թողել 25 գնդակ, 18 խաղում անառիկ է պահել դարպասը և 3 անգամ հետ է մղել 11 մետրանոց հարվածը:

Օբլակը նաև հինգերորդ անգամ նվաճել է «Զամորա» մրցանակը, որը շնորհվում է դարպասապահին՝ միջինը մեկ խաղում բաց թողած ամենաքիչ գնդակների քանակով: