կարևոր
595 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-11 10:36

Ամասիա համայնքում էլեկտրաշչակ է գործարկվելու

Ամասիա համայնքում  էլեկտրաշչակ է գործարկվելու

Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Ամասիա համայնքում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է համայնքի էլեկտրաշչակը: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: