Այսօր սահմանների անվտանգության հարցը այլ լուծում չունի, մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ նոր ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք եւ սահմանը պահեն հայ եւ ռուս զինվորները: Այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ։
«Այս վտանգավոր տարածաշրջանում մեր ժողովրդի անվտանգությունը կարող ենք ապահովել միայն ու միայն ռուսների հետ համատեղ սահմանը պահելով։ Այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարող շարժվել։ Միայն այդ ժամանակ կարող ենք լիարժեք անվտանգ զգալ մեզ»,–ասաց Ծառուկյանը։
Ըստ Ծառուկյանի, հիմնական լուծումը սա է, որը քննարկման ենթակա չէ։ Նրա խոսքով՝ անվտանգության խնդիրները լուծելուց հետո միայն կարելի է մտածել տնտեսության զարգացման մասին։