Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանը մինչեւ այսօր էլ չի հասկացել Արցախի հարցը: Այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակասել է Տեր-Պետրոսյայնը՝ մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախյան հարցում իր դիրքորոշումն է, որ Արցախը պետք է տալ Ադրբեջանին եւ հարցը համարել լուծված:
Ըստ առաջին նախագահի՝ Արցախի կարգավորման խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետում է 6 անձ՝ ինքը, Ռոբերտ Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, որը մասնակցում էր բանակցություններին, արտգործնախարար Օսկանյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Վազգեն Սարգսյանը։ Հիմա նույնիսկ 3 հոգի չի տիրապետում դրան։
«Կողքին լինելը, միասին ճանապարհ անցնելը ոչինչ չի նշանակում, ամեն մեկն իր գործն ուներ։ Փորձագետի մակարդակով եմ ասում։ Էսպես, ականջի ծայրով գիտեին ինչ-որ բաներ։ Չկարծեք, որ շատ էին էսպիսի փորձագետները։ Ռուսաստանում կար մեկը՝ Կազիմիրովը, փայլուն փորձագետ էր, Միացյալ Նահանգներում կար շատ լավ փորձագետ, էլ ուրիշ չեմ էլ հիշում։
Նիկոլ Փաշինյանը մինչև այսօր էլ դեռ չի հասկացել Ղարաբաղի հարցը»,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։