կարևոր
1057 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-10 18:52

Սպիտակը մերժում է Փաշինյանին, իսկ մասովկա ապահովողներն օրվա ընթացքում մի քանի անգամ փոխում են հասցեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սպիտակը մերժում է Փաշինյանին, իսկ մասովկա ապահովողներն օրվա ընթացքում մի քանի անգամ փոխում են հասցեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Սպիտակը մերժում է դավաճանին, ահա իրական պատկերը ընդամենը 200-300 նիկոլասերներ։ Օգտատեր Արմեն Ասատրյանը Նիկոլ Փաշինյանի քարոզարշավից տեսանյութ է հրապարակել և կից գրել հետևյալը․

«Նայեք՝ դավաճանի շրջիկ կրկեսի մասնակիցներն են տեսանյութում։ Լցված գազելները՝ մասովկա ապահովող սույն մասսան օրվա ընթացքում մի քանի անգամ փոխում է իր հասցեն՝ նրանք մե՛կ գյումրեցի են, մե՛կ թալինցի, մե՛կ արթիկցի․․այսօր սպիտակցի լինելու հերթն է․․ունեմ բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք հաստատում են՝ դավաճանը մարզային այցելություններին ընդառաջ։ Սրանք դավաճանի թափառականներն են, որոնք պատրաստ են ուրանալ ամեն տեսակ սրբություն, ինչ է՝ մի քանի հազար դրամ ստանան ու խոսեն մե՛կ գյումրեցու անունից, մե՛կ վանաձորցու, մե՛կ սպիտակցու։ Իսկ լուսանկարներում 13-14,000 ընտրող ունեցող Սպիտակ համայնքի բնակիչներն են, ովքեր սպասում են դավաճան հողատուի գալստյանը։

Դավաճանն ամեն օր սպառում է իր՝ առանց այն էլ ջախջախված ռեյտինգը, ամեն օր, ամեն ժամ մենք իմանում ենք, որ այս կամ այն քաղաքացին, գյուղացին դարձի է եկել․․․մաշացնելու ենք այնքան, որ ընտրությունների օրը զգաք ձեր սեփական ոչնչությունը․․Հայաստանը մաքրվելու է դավաճաններից ու տականքներից, նրանք խավարասեր պառազիտների նման լցվելու են այն ծակերը, որտեղից նրանք դուրս են եկել․․․»