կարևոր
700 դիտում, 5 ամիս առաջ - 2021-06-10 18:08

Մինչև ե՞րբ պետք է տանենք այդ աստիճան պրիմիտիվ դեբիլությունը․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել։ Չեմ լսել որ որևէ պետություն խիստ դիրքորոշում հայտնի այդ հարցի շուրջ։ Միայն եվրոպական մի կառույց է արտահայտվել, այն էլ՝ մի քանի պատգամավորների շնորհիվ: Այս մասին Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ է անում այս հարցում մեր ԱԳՆ-ն, մեր խորհրդարանը։ Ի՞նչ է անում ԱԺ նախագահը, երբ գալիս է աշխատանքի։ Նա պետք է նպատակ դներ ամեն օր մի քանի երկրի պատգամավորների հետ կապ հաստատել, պատվիրակություններ ձևավորել ու ուղարկել բանակցելու, որ Ադրբեջանի հասցեին խիստ հայտարարություններով հանդես գան։ Բայց նրանք զրո աշխատանք են կատարել և ավելի շատ զբաղված են եղել իրենց անձնական հարցերով»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։