կարևոր
427 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-10 17:31

Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են լինել այս մթնոլորտում, վերադարձեք օրինականության դաշտ. «Հայաստան» դաշինք

Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են լինել այս մթնոլորտում, վերադարձեք օրինականության դաշտ. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել։

«Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ: Չնայած ժամանակավոր իշխանության և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։ Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են հանդիսանալ այս մթնոլորտում։ Բացի այդ, ոստիկանությունը բոլորի իրավունքները և հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունի, այլ ոչ թե՝ իշխանությանը ծառայելու։

Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին՝ վերադարձեք օրինականության դաշտ, բացառեք ոստիկանության նման ծառայողների ապօրինությունները՝ հակառակ դեպքում անձամբ պատասխանատվություն եք կրելու կատարված անօրինականությունների համար», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր, «Ինչո՞ւ է Նիկոլը դավաճան» խորագրով խաղաղ իրազեկման ակցիա իրականացնելիս, Կառավարության շենքի մոտից անհամաչափ ուժի կիրառմամբ և առանց պատշաճ բացատրության բերման են ենթարկվել մի շարք երիտասարդ դաշնակցականներ, այդ թվում՝ ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանը, վարչության անդամ Տարոն Մանուկյանը, միության անդամներ Շանթ Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Վարդան Գալստյանը, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված ՆԱՈՒՄականներ՝ Գառնիկ Մելքումյանը, Ամիրան Գալավորյանը, բժիշկ-ազատամարտիկ Հայկազ Հարությունյանը։