կարևոր
757 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-10 16:02

ԱԳՆ նախկին նախարարի աղմկահարույց հայտարարության տեսագրությունը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

ԱԳՆ նախկին նախարարի աղմկահարույց հայտարարության տեսագրությունը դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանի՝ իր հրաժարականի պատճառների վերաբերյալ սկանդալային հայտարարության տեսագրությունն ուղարկել է ԱԱԾ՝ դրանում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ  Արա Այվազյանը մայիսի 31-ին ելույթ ունենալով ԱԳՆ-ում իր հրաժարականի դիմումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։