«Հայաստան» դաշինքի առաջնորդներից, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Կառավարության շենքի դիմաց այսօր տեղի ունեցած ՀՅԴ երիտասարդների իրազեկման ակցիային՝ .
«Քիչ առաջ կառավարության շենքի առջևից ոստիկանները առևանգեցին իմ դաշնակցական ընկերներին։
Փաստորեն, Հայրենիքի պաշտպանները բերման են ենթարկվում, իսկ հայրենիքի դավաճանները դեռ ազատության մեջ են.
Հիշեցնե՜մ, դրանց մնացել է ընդամենը 10 օր:
Հ.Գ Պարոնայք ոստիկաննե՛ր, լավ իմացե՜ք, մեր տղերքը առաջին գծում պաշտպանում էին նաև ձեր հայրենիքը, իսկ դուք շարունակում եք ծառայել հողատուին և կատարել դավաճանի ապօրինի հրահանգները»: