կարևոր
2428 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-10 15:24

Ազգայինի հաղթանակին մնաց 10 օր. Մհեր Մելքոնյան

Ազգայինի հաղթանակին մնաց 10 օր. Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Թիվ մեկ հողատուն հոգեվարքի մեջ է։

Հոգեվարքի մեջ են նաև նիկոլիզմի հետևորդների փոքրաթիվ խմբակը։

Կապիտուլյանտը սկսեց է նախընտրական քարոզարշավը՝ ստով,ատելությամբ և իրեն յուրահատուկ ցինիզմով։ Սեփական բացթողումներն ու ձախողումներն ընդունելու փոխարեն, նա զբաղված իր սիրած գործով՝ ատելության քարոզով։ Կրկին մեղավոր են բոլորը՝ ռուսները, նախկինները, Կլեոպատրան, Գյուլնազ տատը․․ Բայց ոչ ինքը՝ գերագույն գլխավոր սուտասանը։ Այդ հարցերում նա հավատարիմ է ինքն իրեն և մրցակիցներ չունի։

Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու կեղծիքով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։ Նրա մասնակցությունը նախընտրական քարզարշավին՝ նշանակում է, որ ընտրությունների քարոզչությունը լինելու է ոչ թե ճշմարտության, հզոր պետություն կառուցելու, ապագայի այլ ստի ու կեղծիքի, ատելության մասին։ Նա սուտն ու կեղծիքը Հայաստանում դարձրել է պետական քաղաքականություն։ Թաքնվելով ուժային կառույցների հետևում՝ դավաճանը փորձում է պահել իր փոքրիկ կայսրւթյունը։ Նիկոլը համառորեն հրաժարվում է հասկանալ, որ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի։

Այսօր նիկոլը և նրա քաղաքական թիմն ավելի մտահոգված են վերջին տարիներին իրենց թալանածը պահելու, քան հայկական հողերը պաշտպանելու խնդրով։ Փաշինյանի և իր ոհմակի նպատակը Հայաստանի պետականության, մշակույթի, հոգևոր արժեքների ոչնչացումն է։ Այս իշխանության ճակատին գրված է՝ հողատու, կապիտուլյանտ, սուտասան։ Պետք է, վերջիվերջո, հայ ժողովուրդը հասկանա, որ Հայաստանը կանգնած է պետականության կորստի առջև։

Հունիսի 20-ին վճռվելու է հայ ժողովրդի ճակատագիրը։ Այսօր ուղիղ պետք է ասել` այս ընտրության արդյունքում կա՛մ մենք վերականգնում ենք երկրի արժանապատվությունը` քշելով դավաճանական ուժերին և իրենց ցեղապետին, կա՛մ կանգնում են պետականության կորստի վտանգի առջև։

Երեկ դավաճանը Շիրակի մարզում էր։

Նորից ատելություն, սուտ ու կեղծիք։

Նայելով հող հանձնողի հանդիպումներին մասնակցած քաղաքացիների «հոծ բազմությանը»՝ ես վստահաբար կարող եմ ասել ՝ այս կապիտուլյանտի իշխանությունն այլևս երբեք իր պարագլխով հանդերձ Հայաստանում իշխանություն չի ունենալու:

Ազգայինի հաղթանակին մնաց 10 օր»։