ԵՊՀ դասախոս, արևելագետ, թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Նկարում պատկերված Տարոն Մանուկյանը մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմին։
Տարոնին ճանաչում եմ, որովհետև նա իմ ուսանողն է։
Այսօր նա որպես գիտակից քաղաքացի խաղաղ ակցիայի միջոցով իր բողոքի ձայնն է հնչեցրել ընդդեմ Հայաստանում գործող դե ֆակտո թուրքամետ իշխանության։ Տարոնին ոստիկանությունը բերման է ենթարկել։
Սեփական ազգի ու իրավագիտակից հասարակության հանդեպ կապիտուլիացիոն իշխանությունների գործադրած բռնությունների էս շղթան պետք է կոտրվի, իսկ բռնությունը՝ խստորեն դատապարտվի։
Հայաստանը հավերժ է, իսկ այս գաղափարի համար պայքարողները՝ իսկական հայ քաղաքացիներ»: