կարևոր
1672 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-10 11:52

Բռնի ուժի կիրառմամբ ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդներին բերման ենթարկեցին

Բռնի ուժի կիրառմամբ ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդներին բերման ենթարկեցին

Բռնի ուժի կիրառմամբ ՀՅԴ ՀԵՄ-ի երիտասարդներին բերման ենթարկեցին:

Հիշեցնենք. որ  ՀՅԴ ՀԵՄ-ը Կառավարության շենքի դիմաց էր, որպեսզի ներկայացներ պետական դավաճանության փաստերը։ Սակյան ոստիակնությունը սկսեց բռնի ուժ կիրառել:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ. «Դավաճան է, այո», «Հողատուն չի կարող լինել հողաշեն», «Ելակ, թե սաղավարտ», «Զինադադար եւ գերիներ» եւ այլն:

ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը պարզաբանեց, որ, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեր հայրենակիցներին ասաց՝ թող գան, իր առջև կանգնեն և ասեն, թե ինքն ինչի՞ համար է դավաճան, հիմա իրենք եկել են՝ թվարկելու այն գործողությունները, որոնց համար Փաշինյանին համարում են դավաճան։

«Դրանից մի քանի շաբաթ առաջ էլ իր նեղ թիմին ներկայացնում էր, որ իրեն անընդհատ ասում են՝ «դավաճան», բայց չեն ասում, թե ինչի՞ համար է դավաճան։ Սակայն այդտեղ էլ է խաբում․ 6 ամիսների ընթացքում մենք բազմիցս ասել ենք Նիկոլ Փաշինյանին՝ ինչի է նա դավաճան։ Մեզ չի  հետաքրքրում՝ դա դիտավորյալ դավաճանությո՞ւն էր, թե՞ այդ քայլերը բերեցին դավաճանական ելքի, որովհետև նա ՀՀ վարչապետ է և պարտավոր է իր բոլոր գործողություններով այնպես անել, որ դրանք բոլորը բխեն մեր երկրի և մեր ժողովրդի ազգային շահերից»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Ակցիայի մասնակիցները կետերով նշեցին այն քայլերն ու գործողությունները, որոնք իրենք համարում են դավաճանական:

«Նախքան պատերազմը նա ոչնչացրել է ՀՀ հարաբերությունները բոլոր դաշնակիցների հետ: Բանակցություններում իրեն դրսեւորել է որպես անվստահելի գործընկեր, ինչի հետեւանքով պատերազմի ժամանակ Հայաստանը մնացել է միայնակ եւ զրկվել  միջազգային լծակներով Ադրբեջանի վրա ազդելու լծակների հնարավորություններից:

Բանակում իրական բարեփոխումների, անհրաժեշտ զենք-զինամթերք գնելու, դիրքերը կահավորելու փոխարեն նա նախընտրել է ոչ անհրաժեշտ եւ կոսմետիկ փոփոխությունները, որոնք կարելի կլիներ ներկայցնել որպես էժանագին քաղաքական գովազդ: Փոխանակ զիրահաբաճկոններ ու սաղավարտըներ գնեն, բանակին մատակարարվել է ելակ, այն դեպքւոմ, երբ սննդի խնդիր բանակում վաղուց չկար: Փոխանակ անհրաժեշտ ՀՕՊ համակարգեր գնելու, ներկա իշխանությունները գնել են ՍՈՒ-30 օդանավեր՝ առանց հրթիռների, որոնք հնարավոր չի եղել օգտագործել պատերազմի ընթացքում»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: