կարևոր
2824 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-10 09:23

Գորիսի համայնքապետը «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Վերիշեն, Ակներ, Քարահունջ բնակավայրերի բնակիչների հետ

Գորիսի համայնքապետը «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Վերիշեն, Ակներ, Քարահունջ բնակավայրերի բնակիչների հետ

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել եմ Վերիշեն, Ակներ, Քարահունջ բնակավայրերի բնակիչների հետ։ Պետք է փակել մեր պատմության այս ամոթալի էջը և ուժեղ, զարգացող երկիր ունենալու համար նոր օրակարգ առաջարկել։ Եթե այսօր չպայքարենք, վաղն ուշ է լինելու։ Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը:

«Մեր բնակիչների, համակիրների հետ հանդիպումները ամրապնդում են համոզմունքը, որ ամեն ինչ լավ է լինելու։ Հանդիպումների ընթացքում խոսել ենք մեր բնակավայրերում արված հսկայածավալ աշխատանքների ու առկա խնդիրների մասին, որոնք ևս ուշադրության կենտրոնում են։

Այսօր բնակիչներին հետաքրքրում էր, նաև թե տնտեսական ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ է տեսնում «Հայաստան» դաշինքի թիմը։ Իրատեսական քայլերի և ծրագրերի մասին ևս զրուցել ենք` փաստելով, որ ունենալու ենք ՎԵՐԱԾՆՎՈՂ, ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»։