կարևոր
1117 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 22:17

Արոնյանը 5-րդ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում

Արոնյանը 5-րդ ոչ-ոքին գրանցեց Superbet Chess Classic մրցաշարում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց  Superbet Chess Classic մրցաշարում:

Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանն ուժերը չափեց Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ շախմատիստ խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 46-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորը: Արոնյանն այժմ 7-րդն է և ունի 2,5 միավոր: 3-ական միավորով առաջատարները Սոն, Գրիշչուկը և Մամեդյարովն են:

Superbet Chess Classic մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Շահրիար Մամեդյարովը, Ռիխարդ Ռապորտը, Ֆաբիանո Կարուանան, Ալեքսանդր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը և այլք: Մրցաշարը կանցկացվի հունիսի5-15-ը: 10 տուրից բաղկացած մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 325 000 հազար եվրո: