կարևոր
2452 դիտում, 1 տարի առաջ - 2021-06-09 21:03

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Գյումրիում անցել է գրեթե դատարկ հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Գյումրիում անցել է գրեթե դատարկ հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը Գյումրում՝ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքից մեկ ժամ անց, տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե որքան սակավաթիվ մարդկանցով է անցնում այդ հավաքը։

Այս հանրահավաքին է անդրադարձել նաև Ռուբեն Մխիթարյանը և իր էջում գրել․

«Գյումրի, ղուրբանդ էղնիմ։ Գյումրեցիներ ձեր կյանքին մեռնիմ։ Այս հրապարակում ստահակը 3 տարի առաջ հավաքել էր 10.000-նոց հանրահավաք, իսկ այսօր, ստահակը 1 ժամ ուշ սկսեց հանրահավաքը, որ կողքի գյուղերից ավտոբուսներով գոնե 1.000 մարդ մի կերպ հասցնեն Գյումրի։

Կերա՞ր, կապիտուլյանտ։ Շինեցի՞ն քեզ։ Ո՞նց ես քեզ զգում, հիստերիկ»։