կարևոր
6859 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-06-09 20:51

Հաշվեքննիչ պալատը պետական գերատեսչություններում բազմաթիվ խախտումներ է բացահայտել, պետական բյուջեին հսկայական վնաս է հասցվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հաշվեքննիչ պալատը պետական գերատեսչություններում բազմաթիվ խախտումներ է բացահայտել, ինչի հետեւանքով պետական բյուջեին հսկայական վնաս է պատճառվել: Արձանագրած խախտումները Հաշվեքննիչ պալատի նախագահը իր 2020 թվականի հաղորդման շրաջանակում ներկայացրել է Ազգային ժողովում:

Օրինակ 2019-ին Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը փոխհատուցման պայմանով հասարակական կազմակերպությանը 362 մլն դրամ է տրամադրել, բայց այն չի փոխհատուցվել:

Հանձնաժողովի նիստին ներկա իշխանական պատգամավորները շնորհակալություն են հայտնել պալատին կատարած աշխատանքի համար, իսկ արդյո՞ք բացահայտված խախտումներին ընթացք կտրվի: Հաշվեքննիչ պալատը բազամթիվ նյութեր է ուղարկել նաեւ Գլխավոր դատախազություն, որ, հարկ եղած դեպքում, քրեական գործեր հարուցվեն:

Մանրամասնում է՝ Անահիտ Հովհաննիսյանը։