ԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով ս.թ. հունիսի 14-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ ճանապարհային ոստիկանությունում ընդունվում են դիմումներ:
Նախարարությունը հորդորում է դիմումի հետ ներկայացնել նաև վարչական տույժի ենթարկվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը:
Դիմումները կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեով:
Թեժ գիծ` 0479 97 43 40