11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանների երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ 6 զինվորի գերեվարման եւ ականային պայթյունի հետեւանքով ադրբեջանցի երկու լրագրողի մահվան առնչությամբ: Այս մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատարը:
Ֆիլիպ Ռիքերը Բաքվին եւ Երեւանին կոչ է արել բոլոր հարցերը խաղաղ ճանապարհով լուծել: Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանի չդեմարկացված հատվածներում ցանկացած շարժ համարում է սադրիչ եւ ոչ անհրաժեշտ, մերժում սահմանի դեմարկացիայի համար ուժի կիրառումն ու կոչ անում կողմերին վերադառնալ նախկին դիրքեր, դադարեցնել չդեմարկացված սահմանի ռազմական ամրացումներն ու ականապատումները:
Ռիքերն ընդգծել է՝ Վաշինգտոնը կոչ է անում կողմերին հնարավորին շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հանուն Արցախի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Բաքվում է՝ Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակում: Նա արդեն եղել է Վրաստանում: Կայցելի նաեւ Հայաստան: