կարևոր
3115 դիտում, 2 տարի առաջ - 2021-06-09 18:16

Երբեք չի եղել, որ մի բան սկսեմ ու մինչև վերջ չտանեմ։ Երբեք չի եղել, որ խոստանամ ու չանեմ․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Երբեք չի եղել, որ մի բան սկսեմ ու մինչև վերջ չտանեմ։ Երբեք չի եղել, որ խոստանամ ու չանեմ․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Այս իշխանությունը մտել է քարոզարշավի մեջ ագրեսիվ ու լկտի պահվածքով։ Նրանց հաշվարկը մեկն է՝ մեր ժողովուրդը վախկոտ է, ուժ ցույց տանք, վարչական ռեսուրս կիրառենք և պարտադրենք, որ թեքվեն ուժի կողմը և գնան մեր հետևից։ Այս մասին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։

«Ինձ համար սա շատ զարմանալի է, քանի որ ընտրությունը հաշվետվություն է կատարած աշխատանքի մասին։ Այս մարդիկ ասելիք չունեն։ Ի՞նչ «բագաժով» են գալիս և հայցում ձեր աջակցությունը, ես չգիտեմ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր թիմն ի վիճակի է շտկել իրավիճակը, մենք ունենք այդ փորձը։ Մեր թիմում մարդիկ են, որ կառուցել են հաղթանակած բանակ, որոնք վերականգնել են տնտեսությունը, որոնք հասկանում են, ինչ է ներդրումային քաղաքականությունը, ինչ է տնտեսական զարգացումը։ Այսօր աթոռի հարց չէ, այսօր պատասխանատվության տակ մտնելու և այդ բեռը քաշելու հարցն է։ Գիտակցում ենք նաև, որ եթե ինչ-որ բան ասենք ու չանենք, ինչ կարգի ճնշման տակ ենք հայտնվելու։ Այդ դեպքում ես ինքս ինձ կպարտվեմ, որովհետև երբեք չի եղել, որ մի բան սկսեմ ու մինչև վերջ չտանեմ։ Երբեք չի եղել, որ խոստանամ ու չանեմ։ Կրկնում եմ՝ կհամարեմ, որ պարտվել եմ ինքս ինձ»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը։