24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հասարակությունը սպասում է այսօր խոստացած բացահայտումներին: Այս մասին գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը․
«Անցավ Սերժ Սարգսյանի տված 24 ժամը, և կապիտուլյանտը Հայաստանի երրորդ նախագահին ուղղված մեղադրանքների մասով՝ կոռուպցիա, կազինո, թալան, գեթ մեկ, կրկնում եմ՝ գեթ մեկ ապացույց չհրապարակեց: Այս մեղադրանքների թեման ամբողջությամբ համարենք փակված:
Ինչ վերաբերում է Սարգսյանի խոստմանը.
Քիչ առաջ Գեղարքունիքի մարզում հանդիպման ժամանակ նա հրապարակեց մի ձայնագրություն, որից պարզ է դառնում, որ՝
Նիկոլը դիտավորյալ տապալել է բանակցային պրոցեսը:
Նիկոլը այդ քայլով պատերազմ է բերել հայ ժողովդրի գլխին:
Կապիտուլյանտը Ռուսաստանին շարունակում է մեղադրել ապրիլյան պատերազմի մեջ:
Նիկոլը ազգային կարևորության հարցերով իրեն գժի տեղ է դրել արտերկրում և իր գժության գինը վճարեց 5 հազար հայ նահատակ:
Այո, սա նաև միջազգային սկանդալ է:
Սակայն ինձ համար միջազգային սկանդալը երկրորդական է:
Առաջնային է այն փաստը, որ հրապարակված ձայնագրությւոնը ապացուցում է, որ Նիկոլը Հայաստանի ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքն է:
Մնացածի մասին տեսանյութը՝ շուտով»: